Շրջիկ կովեր

21/01/2007

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացնում է գյուղատնտեսական նոր ծրագիր` համագործակցելով «Heifer International» կազմակերպության հետ: «Արմենպրեսի» փոխանցմամբ, ծրագրի շրջանակներում գյուղաբնակ ընտանիքներին հատկացվում է 1-ական ծննդկան կով, որը, համաձայն այդ ընտանիքների հետ կնքված պայմանագրի, 3 տարի հետո փոխանցվում է մեկ այլ ընտանիքի: Այդպիսով` շրջանի գյուղական ընտանիքները հաջորդաբար ապահովվում են անասուններով եւ հնարավորություն ունենում հոգալ իրենց կենսական կարիքները: Ծրագրի իրագործման համար ընտրված գյուղերի թվում են Մոխրաթաղը (13 ընտանիք), Թալիշը (22 ընտանիք), Ճանկաթաղը (14 ընտանիք) եւ Վարդաձորը (8 ընտանիք):