Նոր հուշարձանի մրցույթ

21/01/2007

Երեւանի քաղաքապետարանը հուշարձանի ստեղծման մրցույթ է հայտարարել: Այդ հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում: Այն նվիրված է լինելու Շուշիի ազատագրման 15-ամյակին, որը պետք է նշվի այս տարվա մայիսին եւ հայկական ազատագրական պայքարի խորհրդանիշը դառնա: Հուշարձանի բարձրությունը եւ գեղարվեստական գաղափարը թողնված են հեղինակների հայեցողությանը: Լավագույն նախագծերին գումարային մրցանակներ են սպասվում` առաջին տեղի համար՝ 1500 ամերիկյան դոլար, երկրորդ տեղի համար՝ 1000 դոլար, իսկ երրորդ տեղի համար՝ 500 դոլար: Նախատեսվում են նաեւ երկու խրախուսական մրցանակներ` 300 դոլար արժողությամբ: Մրցույթը բաց է լինելու, մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ մրցութային հայտերը պետք է ներկայացվեն մինչ 2007թ. փետրվարի 15-ը: