Տեղավորեցին

21/01/2007

Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ Բնապահպանության նախարարության միջանցքներում է հայտնվում Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանը: Մեզ հաջողվեց պարզել, որ նա այնտեղ փոխնախարար է աշխատում եւ արդեն մի քանի օր պարտաճանաչ գործի է գնում: Մեզ նաեւ հաջողվեց պարզել, որ նա այս օրերին այնտեղ աշխատում է առանց կառավարության համապատասխան հրամանի ու զբաղեցնում է ՀՀԿ-ական փոխնախարար Արսեն Դարբինյանի տեղը: Իսկ թե ո՞ւր է տեղափոխվել Ա. Դարբինյանը՝ առայժմ հայտնի չէ: