Հունվարի 17-ին, ժամը 07:18-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էստոնական փողոցի 7-րդ շենքի թիվ 22 բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 08:00-ին: Հրդեհի հետեւանքով մահացել են նույն բնակարանի բնակիչներ՝ 1957թ. ծնված Գեւորգ եւ 1927թ. ծնված Արեգնազ Գասպարյանները, իսկ 1932թ. ծնված Ազատուհի Գասպարյանը դուրս է բերվել բնակարանից եւ ստացել առաջին բուժօգնություն: