Ամերիկացի սեւամորթ դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին: 45-ամյա Օբամայի հայրը սեւամորթ քենիացի է, մայրը՝ սպիտակամորթ ամերիկուհի: Դեմոկրատական կուսակցությունում նա համարվում է սենատոր Հիլարի Քլինթոնի հիմնական մրցակիցը՝ նախագահության թեկնածու դառնալու համար պայքարում: Եթե Օբաման դառնա ԱՄՆ-ի նախագահ, նա կլինի սեւամորթ առաջին նախագահը: