Շահագործումից եւ առեւանգումից երեխաների պաշտպանության միջազգային կենտրոնի խորհրդաժողովում հաստատվել է, որ 116000 վեցանիշ հեռախոսահամարը Եվրոպայում կոչված է դառնալու երեխաներին օգնություն ցույց տալու շտապ գիծ: Համաժողովը Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել է Պատվավոր կոմիտեի նիստից, որի կազմի մեջ մտնում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի նախագահների տիկնայք, Բելգիայի եւ Շվեդիայի թագուհիները: Բերնադետ Շիրակը Լյուդմիլա Պուտինային, Լորա Բուշին, մյուս առաջին տիկնանց ողջունել է Ելիսեյան պալատում, որը հանդիպման վայր է ընտրվել: