Մարմնավաճառների հուշարձան` Ամստերդամում

21/01/2007

Ամստերդամի «Կարմիր լապտերների թաղամասում» մարտի վերջին կբացվի աշխարհում առաջին հուշարձանը՝ նվիրված մարմնավաճառներին, որպես «հարգանքի նշան ամբողջ աշխարհի մարմնավաճառներին»: Հուշարձանի ստեղծման նախաձեռնողն Է ամստերդամցի նախկին մարմնավաճառուհի Մարիսկա Մայոորը, որը 10 տարի առաջ Նիդեռլանդների մայրաքաղաքում հիմնել Է Մարմնավաճառության տեղեկատվության կենտրոն: Հեղինակը հոլանդացի կին քանդակագործ Էլս Ռեյերսեն Է: Բրոնզե արձանը կդրվի հրապարակում՝ Հին եկեղեցու կողքին: Այն իրենից ներկայացնում Է «ոտքերի վրա հաստատուն կանգնած կնոջ, որը ձեռքերը հենել Է ազդրերին եւ վստահորեն նայում Է աշխարհին»: Նրան կտրվի անուն, որը կհայտնեն հուշարձանի բացման օրը: Մայոորի խոսքով, այս կոթողով նա ցանկանում Է «իր հարգանքն արտահայտել ամբողջ աշխարհի այն միլիոնավոր տղամարդկանց եւ կանանց, որոնք ապրուստ են վաստակում՝ զբաղվելով հնագույն մասնագիտությամբ»: «Շատ երկրներում անչափ դժվար Է մարմնավաճառների համար, մարդիկ նրանց նկատմամբ հարգանք չեն տածում: Քանդակը պետք է ուժ տա այդ բոլոր տղամարդկանց եւ կանանց»,- լրագրողներին ասել Է հուշարձանի ստեղծման նախաձեռնողը: