Բաղադրությունը։ Ջուր՝ 87%, ածխաջրեր` 8,5-9%, ճարպեր` 0,2%, բջջաթաղանթ՝ 1,3-1,5%, աղեր` 1-1,2%, 0,64 մգ երկաթ, վիտամիններ` A` 6,3 մգ, C` 5 մգ, B1` 0,1-0,7 մգ, նաեւ D, E, H, K, ամինաթթուներ, կարոտին, ֆոսֆոր, կալիում, մանգան եւ այլ էլեմենտներ։
Կիրառությունը։ Հիպոկրատը գազարը կիրառել է երկարատեւ խռպոտության, հազի, թոքախտի, թութքի դեպքում: Վան-Հելմոնտը գազարի հյութն ու սերմերն օգտագործել է երիկամներից քարերի, ավազի արտաքսման, իսկ Դելա Կրոան` արյունոտ լուծի ու ճիճուների դեպքում (օրական 2 ճաշի գդալ), Պիզաներին` կրծքի կաթը շատացնելու համար:
ՈՒոքերի տվյալներով, հղիության հատկապես վերջին ամիսներին մեծ քանակությամբ գազարի օգտագործումը խիստ նվազեցնում է ապագա երեխայի մոտ արյան վարակի ի հայտ գալու հավանականությունը, իսկ մեծ քանակներով (օրական 100-500 գր) գազարի հյութը բուժում է օրգանիզմում եղած խոցերը եւ քաղցկեղի գոյացությունները, սրում տեսողությունը, հզորացնում նյարդային համակարգը, բուժում անպտղությունը: