Պայմանները խախտել են

17/01/2007

ՀՀ-ում 2006թ. Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության կատարած երկրաբանահետախուզական վերահսկողության ընթացքում արձանագրվել է ընդերքօգտագործման պայմանների խախտման 45 դեպք: Արդյունքում` հաշվարկվել են թաքցված 29,2 հազար խմ ոչ մետաղային օգտակար հանածոներ, 206,4 խմ հանքային ջուր, 1076,75 կգ ոսկի, 3 տ արծաթ, 1,44 տ թելուր: Թաքցված 1,056 տ ոսկին, 2,52 տ արծաթն ու 1,44 տ թելուրը հայտնաբերվել են «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» ՍՊԸ-ի Սոդքի եւ Մեղրաձորի հանքավայրերում, որի համար ՀՀ Գլխավոր դատախազությունը կայացրել է քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում: Դադարեցվել է նաեւ 9 ապօրինի շահագործվող հանքավայրերի գործունեությունը: Խախտումների արդյունքում գանձված 4, 925 մլն դրամից 4 մլն-ը մուտքագրվել է ՀՀ պետբյուջե, մնացածը վերականգնելու նպատակով 12 հայց ներկայացվել է դատարան: