Ընտրվել է միակ թեկնածուն

17/01/2007

Հունվարի 14-ին Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի 2 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ հերթական ընտրություններ: Ձորաստանի համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` գործող գյուղապետ, անկուսակցական Ավետիս Ավետիսյանը. 74 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 61-ը, որոնք իրենց ձայնը տվել են թեկնածուի օգտին: Նույն օրն ավագանու հերթական ընտրություններ են տեղի ունեցել Անտառաշատ համայնքում: Առաջադրված 4 թեկնածուներն էլ ընտրվել են: