Փետրվարի 15-ին

17/01/2007

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երրորդ` արտահերթ համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին Կառավարության Նիստերի դահլիճում: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Բաղդասար Մհերյանը: Ըստ նրա, համագումարի օրակարգում ընդգրկված են ԲՀԿ-ի` նոր խմբագրությամբ կանոնադրության եւ ծրագրի հաստատումն ու ընդունումը, կուսակցության նախագահի եւ քաղաքական խորհրդի ընտրությունները: