Կառաջադրվի

17/01/2007

Մեր տեղեկություններով, Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը վերստին վերապահվելու է ՀՀՌԽ գործող նախագահ Ալեքսան Հարությունյանին: Վերջինիս պաշտոնավարման ժամկետը, ինչպես արդեն հայտնի է, լրանում է հունվարի 19-ին, եւ մինչ օրս որեւէ առաջադրում այդ պաշտոնի համար չի եղել: Դեռեւս իր թեկնածությունը չի առաջադրել նաեւ Ա. Հարությունյանը, սակայն նրա հապաղումը պայմանավորված է նրանով, թե ինչ կասեն իրեն վերեւներից: Իսկ ինչ վերաբերում է ՀՌԱՀ նախագահին, ապա Գրիգոր Ամալյանի ճակատագիրը հստակ կդառնա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին մասին» օրենքը սահմանադրությանը համապատասխանեցնելուց հետո: