Սպառնալիքները շարունակվել են

17/01/2007

«Հայաստանում 2006-ին մամուլի ազատության սպառնալիքները շարունակվել են, ավելացել է բռնությունների ու ճնշումների ենթարկված լրագրողների թիվը, էլեկտրոնային լրատվամիջոցները դեռ իշխանությունների հսկողության տակ են եւ աչքի են ընկնում բազմակարծության պակասով»:

Սա ոչ թե Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի հայտարարությունն է, այլ մեջբերում է հեղինակավոր «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության՝ նախօրեին հրապարակած զեկույցից: Այդ զեկույցում նաեւ նշված է այն մասին, որ «անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ստիպեց հարյուրավոր երեւանցիների լքել իրենց տները` դրա դիմաց վճարելով շուկայականից ցածր գին»: