Նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է, թե Հայաստանը շարունակում է պնդել, որ բանակցային գործընթացում առաջնայինը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ընդունումն է` ինչն արդեն ամրագրված է բանակցության սեղանին դրված փաստաթղթում: Անդրադառնալով Վ. Օսկանյանի այս հայտարարությանը՝ Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Թաիր Թաղիզադեն ասել է. «Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը, բայց բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում»: