Ճանապարհը բացվել է

17/01/2007

Երեկ գիշերը բացվել է Ռուսաստան-Անդրկովկաս մայրուղին, որը 5 օր շարունակ փակված էր վրացի վարորդների կողմից: Ռուս-վրացական սահմանին կուտակվել էին մանդարինով բեռնված մոտ 70 բեռնատար, որոնց Ռուսաստանը թույլ չէր տալիս հատել սահմանը` պատճառաբանելով ապրանքի անորակությունը: Ըստ «Ֆրանսպրեսի», գիշերը մաքսատան աշխատակիցներին հաջողվել է վերացնել արգելափակումը, երբ իրավապահ մարմինները ձերբակալել են երեք կանանց, ովքեր կասկածվում են արգելափակումը սադրելու մեջ: