Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը տեղի կունենա այսօր՝ հունվարի 11-ին` Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտ: Այդ մասին «ԱրմԻնֆոյին» հաղորդել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը: Ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գյունտեր Ֆոլքը, Պիտեր Քիին եւ Միրոսլավ Վիմետալը, ադրբեջանական կողմից` անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Ժասլան Նուրթազինը: