Համերգ

16/01/2007

Հունվարի 11-ին Երեւանի Օպերայի ու բալետի թատրոնում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն միջնադարյան տաղերի, շարականների մեկնաբան Կարո Չալիկյանը, «Կադանս» անսամբլը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, օպերային երգիչներ Մարինե Դեինյանը եւ Մարտին Օրոն (Շվեյցարիա) եւ Սանկտ Պետերբուրգի բալետի թատրոնների դերասանները: Այդ օրվա դիրիժորը կլինի արգենտինացի Ֆագունդո Ագուդինը, ով, արդեն մի քանի տարի է, համագործակցում է Երեւանի Օպերայի թատրոնի հետ: Համերգի ընթացքում ներկայացվող ծրագիրը շատ լայն կլինի` Սայաթ-Նովայի ստեղծագործություններից մինչեւ դասական երաժշտության ժամանակակից մեկնաբանումները, որոնք ներկայացված կլինեն «Կարմիր Ժիզել» (ռուս հայտնի բալետի պարուհի, երկար տարիներ հոգեբուժարանում անցկացրած Օլգա Սպեսիվցեւայի ողբերգական կյանքի մասին պատմող) ու «Ռուսական Համլետ» (ռուս արքայազն Պավելի կյանքին անդրադարձող) բալետների հատվածներով: Համերգը նվիրված է բանաստեղծուհի եւ նկարչուհի Սվետլանա Հակոբյանին, իսկ համերգի նախաձեռնողը «Դար» հիմնադրամն է: