Շուտով մեծ էկրան դուրս կգա «Մայն ֆյուրեր» երգիծական կատակերգությունը, որտեղ գլխավոր հերոսը կլինի Ադոլֆ Հիտլերը: Դա կլինի առաջին գերմանական ֆիլմը, որի հեղինակները հանդգնել են ոչ ծիծաղաշարժ պատմության էջերը ներկայացնել ծիծաղի օգնությամբ: Ֆիլմում Հիտլերը կներկայանա որպես թմրամոլ, ով սիրում է խաղալ լոգարանում եւ իր սիրելի շնիկին նացիստական համազգեստ հագցնել: Դեպրեսիայով տառապող ֆյուրերին հանդիսավոր ճառեր ասելու է նախապատրաստում համակենտրոնացման ճամբարից հատուկ այդ նպատակով բերված հրեա դերասանը, ով դերասանական վարպետության ծիծաղելի դասեր է տալիս Հիտլերին: Գերմանացիների կարծիքով` նման ֆիլմերն օգնում են վերացնել Հիտլերի առասպելական կերպարը, քանի որ պատկերում են նրան որպես սովորական ու հիվանդագին մահկանացու, այլ ոչ թե որպես հրեշագործ: