Անփոփոխ թողեցին

29/12/2006

Երեկ, ժամեր տեւած նիստից հետո ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել Լիբանանի քաղաքացի, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը եւ մերժել Ժ. Սէֆիլյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ նախօրեին դատարանը որոշել էր անփոփոխ թողնել նաեւ Վարդան Մալխասյանի խափանման միջոցը: