ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սպառնաց, թե եթե կառավարությունը մինչեւ մարտի 21-ը չլուծի ավանդների վերադարձման հարցը, ապա ինքը կդիմի ժողովրդին ու «գործի կդնի ժողովրդավարության ինստիտուտը»: Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը, ի պատասխան, ասաց. «Դուք հիմա ուզում եք ձեր գաղափարը պարտադրել ժողովրդին, իսկ ժողովրդավարությունն, իմ կարծիքով, պարտադրանք չի ընդունում: Կարող է լինեն շա՜տ տարբեր կարծիքներ, այդ թվում նաեւ՝ անընդունելի ձեզ համար: Մեզ համար անընդունելի է ժամկետներով խոսելը: Դուք դրա իրավունքը չունեք, ես դա բաց եմ թողնում, այսպես ասած, ականջի կողքով: Իսկ ինչ ուզում եք՝ կարող եք այսօրվանից անել, ոչ ոք ձեզ չի արգելում: Դրա մասին մեզ` ինձ կամ կառավարությանը տեղյակ պահելը, գուցե ձեր բարի կամքի դրսեւորումն է, որ իմանանք: Շնորհակալություն»: