Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:10-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական հենակետերից մեկին առանց զենքի եւ զինամթերքի մոտեցել եւ գերի է հանձնվել ադրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօղլի Մամեդովը: Նա իր քայլը բացատրում է սպաների կողմից պարբերաբար ծաղրանքի եւ ծեծի ենթարկվելու փաստով: Մամեդովը ծառայում է մեկ տարի, զորակոչվել է Ակստաֆայի ԶԿ-ից: Կատարվում է հետաքննություն: