Եվս չորս ձերբակալված

07/05/2005

Ինչպես հաղորդել է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, իրավապահների կողմից համատեղ աշխատանքի արդյունքում փետրվարի 8-ին բերման են ենթարկվել «ՁնՃ-ի կռուգի հայտնի փոխհրաձգության» մեջ կասկածվող 1969-ին ծնված Աշոտ Ավետիսյանը, 1980-ին ծնված Էդգար Սողոմոնյանը, 1981-ին ծնված Արման Աղաջանյանը, 1978-ին ծնված Արմեն Նովիկովը: Վերջինս հայտնել է, որ հանցագործության օրն իր կողմից օգտագործված «ԸԽհ-74» ավտոմատը թողել է «Նաիրիտ» գործարանի շրջակայքում, որը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Զենքն ու զինամթերքն առգրավվել ու հանձնվել է ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն: Արման Աղաջանյանը, Աշոտ Ավետիսյանը, Էդգար Սողոմոնյանը եւ Արմեն Նովիկովը ձերբակալված են: