Կազմակերպիչները վերացվել են

26/12/2006

«Բեսլանի ահաբեկչությունը կազմակերպել են Մասխադովը, Բասաեւը եւ Աբու-Ձեյթը, նրանք բոլորը վերացված են»,- ասված է ահաբեկչության հետաքննության նպատակով ՌԴ խորհրդի ստեղծած հանձնաժողովի գործունեության ամփոփիչ զեկույցում: Վերացվել է դպրոցը գրաված 31 ահաբեկիչ, ողջ է մնացել միայն Կուլաեւը, ով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ըստ «Նովոստիի», հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ պայթյունը Բեսլանի դպրոցում, որտեղ 2004թ. սեպտեմբերին զինյալները պատանդներ էին վերցրել, տեղի է ունեցել ահաբեկիչների մեղքով, այլ ոչ թե ուժայինների գործողությունների հետեւանքով: «Ահաբեկչությունը հնարավոր է դարձել տեղերում Ռուսաստանի ՆԳՆ-ի պահանջների իրականացման պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով»,- ասված է հանձնաժողովի զեկույցում: Հիշեցնենք, որ 2004թ. սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավել էին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցը՝ պատանդ վերցնելով Գիտելիքի օրվա հանդիսության հարյուրավոր մասնակիցների: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 333 մարդ, այդ թվում` 186 երեխա: