Հայաստանի մեղքով

26/12/2006

«APA»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ասել է, թե Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության վերջին նիստում ամփոփիչ կոմյունիկեի ստորագրումը ձախողվել է Հայաստանի մեղքով: Ըստ day.az-ի, Վրաստանն առաջարկել է այդ փաստաթղթում կետ մտցնել Ռուսաստանում վրացիների եւ Կովկասի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ այլատյացության դրսեւորումների մասին, իսկ Հայաստանն առաջարկել է «Ռուսաստանում» բառը փոխարինել «մի շարք երկրներում» արտահայտությամբ, ինչից հետո Վրաստանը հրաժարվել է ստորագրել կոմյունիկեն: Նինո Բուրջանաձեն, ելույթ ունենալով խորհրդարանի բյուրոյում, հայտարարել է, թե Հայաստանի նման դիրքորոշումը կարելի է «տհաճ փաստ» գնահատել տարածաշրջանի միասնական սկզբունքների ձեւավորման տեսանկյունից: Հայաստանին նույնպիսի մեղադրանքներ էր հասցեագրել նաեւ Վրաստանի խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին: