Թուրքերը բարյացակամ են վրացիների հանդեպ

26/12/2006

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վրացի գործարարներին կոչ է արել ընդլայնել գործունեությունը Թուրքիայում: Ըստ «Նովոստի Գրուզի»-ի, նա հայտարարել է, որ «դրա համար արդեն ստեղծվել է համապատասխան բիզնես մթնոլորտ»: Մ. Սահակաշվիլու խոսքերով, դեռեւս երկու տարի առաջ Թուրքիայում անվստահությամբ էին վերաբերվում Վրաստանի եւ վրացի գործարարների նկատմամբ, սակայն այսօր «բիզնես-մթնոլորտը փոխվել է, ստեղծվել է օրենսդրական հիմք, եւ առկա է վրացական կապիտալի ներգրավմանը նպաստելու Թուրքիայի կառավարության կամքը»: «Վրացի գործարարները պետք է իրենք նախաձեռնություն եւ ակտիվություն դրսեւորեն եւ աշխատեն այն շուկայում, որը բարյացակամորեն է տրամադրված Վրաստանի նկատմամբ, պետք է աշխատել այն պետությունում, որի կառավարությունը առավելագույնս նպաստում է վրացական ներդրումներին»,- հայտարարել է Մ. Սահակաշվիլին: