Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա է ուզում

26/12/2006

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը դիմել է Հայաստանին` Վրաստանին մինչեւ 200 մվտ էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով: Նախարարը հայտարարեց, որ հայկական եւ վրացական կողմերը բանակցություններ կվարեն, որոնց արդյունքում կսահմանվեն Վրաստանին մատակարարվող էլեկտրաէներգիայի գինն ու մատակարարման պայմանները: Ա. Մովսիսյանը նաեւ նշեց, որ վերջին շրջանում Հայաստանն էլեկտրաէներգիա չի արտահանել Վրաստան, քանզի վերջինս բավարարել է իր ներքին պահանջարկը: