ՀՀ-ում երեկ բացվել է Արտադրողականության եւ մրցունակության ազգային կենտրոնը: «Մեդիամաքսի» հաղորդմամբ, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի խորհրդի նախագահ Արսեն Ղազարյանն ասել է, որ սկզբնական շրջանում Կենտրոնը կգործի Խորհրդին կից, իսկ հետագայում կկարողանա գործել ինքնուրույն: Կենտրոնի նպատակներն են ուսուցումը, ձեռնարկատերերին խորհրդատվական ծառայությունների մատուցումը, տնտեսության զարգացման միտման վերլուծումը: