Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:30-ի սահմաններում, բնական գազի արտահոսքի հետեւանքով Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 53 տանը տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով տունը փլվել է, իսկ բնակիչները` 1950 թ. ծնված Լերմոնտ Սեմյոնովը եւ 1959 թ. ծնված Անահիտ Վարդանյանը 2-3-րդ աստիճանների ջերմային այրվածքներով տեղափոխվել են Արթիկի հիվանդանոց: Ըստ բժիշկների, տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: