Ինտերնետից օգտվելու մակարդակով Հայաստանը 124-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Այդ մասին են վկայում «Էլեկտրակապի համաշխարհային միության» կողմից կազմված միջազգային վարկանիշի տվյալները: Համաձայն վարկանիշի, ՀՀ-ում ինտերնետից 150.000 օգտվողներ կան: Ինտերնետ-պրովայդերների եւ ակտիվ օգտվողների քանակով երկրների վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ը՝ 7.000 պրովայդեր եւ 161մլն 632.000 գրանցված օգտվող: