«Երկրում այնքան աղբ է հավաքվել, որ այն էվոլյուցիոն ճանապարհով կմաքրվի միայն 50 տարում: Ուրեմն՝ շարժում եւ ցնցումներ են պետք, որ այս աղբը մաքրվի: Աղբը կայունությանը չի նպաստում»,- շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցից ընդամենը հասկացել է այն, որ ամեն ինչ անելու է, որ իշխանությունը պահի: Սակայն Հովհաննես Հովհաննիսյանը չի բացառում, որ 2007թ. ընտրության արդյունքները կեղծելու հետեւանքով հասարակությունը ոտքի կանգնի: