Սեմնեբին չի մեկնաբանել

22/12/2006

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարեւորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ինտենսիվ գործընթացի շարունակությունը: Հրաժարվելով մեկնաբանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արած հայտարարությունը՝ հատուկ ներկայացուցիչը միայն նշել է. «Ցանկանում եմ Եվրամիության եւ միջազգային ողջ հանրության կողմից ասել, որ մենք ակնկալում ենք, որ բանակցային գործընթացի այն ինտենսիվացումը, որին մենք ականատես ենք արդեն մի քանի շաբաթ, կշարունակվի»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին 3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ռ. Քոչարյանը նշել է, որ մինչեւ խորհրդարանական ընտրություններն ակտիվ բանակցային գործընթաց չի լինի: Ռ. Քոչարյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ անբարոյական է համարում նախընտրական պայքարում ղարաբաղյան հարցի շահարկումը: