Հոսանքազրկում «ԱրմենՏելում»

22/12/2006

Դեկտեմբերի 18-ի ողջ գիշերը եւ առավոտյան «ԱրմենՏելի» բջջային կապն ամբողջովին չէր աշխատում: Ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի խոսքով, պատճառը կայանի հոսանքազրկումն է եղել: «Ստեղծված իրավիճակը պայմանավորված է էլեկտրասնուցման հետ կապված խնդիրներով: Այսօր տեխնիկական խնդիրները կվերացվեն: Վթարը մեծ էր, եւ այդ պատճառով կապը կվերականգնվի փուլ առ փուլ»,- ասել է նա։ Տեխնիկական խնդիրները լուծվել են փուլ առ փուլ, եւ երեկ կեսօրին «ԱրմենՏելի» բջջային կապն արդեն վերականգնված էր: