Փարիզի Կոնսյերժերի դահլիճում բացվել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ 2007թ. մարտի 18-ը: Կոնսյերժերի դահլիճում` 1200 քմ տարածքի վրա, ներկայացված են հին եւ ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաեւ` տեղեկատվություն Հայաստանի 12 մայրաքաղաքների, մասնավորապես` Վանի, Արտաշատի, Տիգրանակերտի, Դվինի, Վաղարշապատի, Անիի, Երեւանի մասին: Ներկայացված են նաեւ հին գորգեր, խաչքարեր, ազգային տարազ, ասեղնագործություններ Երեւանի պատմության թանգարանից: