Մարդասպանին բռնել են

22/12/2006

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում պարզվել են Այգեձոր գյուղի բնակիչներ Արամ եւ Գոռ Բաբայանների կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության հանգամանքները: Նույն գյուղի բնակիչ Գ. Չանգլյանը դեկտեմբերի 10-ին, ժամը 20:00-ի սահմաններում Այգեձոր գյուղի կենտրոնական փողոցում կռվել եւ վիճաբանել է եղբայրներ Ա. եւ Գ. Բաբայանների հետ, որի ընթացքում նրանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Արամ Բաբայանի որովայնի եւ կրծքավանդակի շրջանում, որի հետեւանքով վերջինս մահացել է, ապա հարվածներ է հասցրել նաեւ Գոռ Բաբայանի կրծքավանդակին: