ԱՄՆ-ում լույս տեսնող հեղինակավոր «Time» հանդեսը հայտարարել է «Տարվա մարդ» մրցույթի արդյունքները, համաձայն որի` 2006 թվականի մարդ է ընտրվել մոլորակի ցանկացած բնակիչ: «Time»-ն իր ընտրությունը բացատրել է ինտերնետի աննախադեպ զարգացման եւ տարածման հանգամանքով: Միաժամանակ «Time»-ը նաեւ որոշել է, թե հայտնի մարդկանցից ով չի արժանացել «Տարվա մարդ» կոչմանը: Նրանցից մի քանիսը հայտնի են նաեւ ինտերնետի նկատմամբ բացասական վերաբերմունքով՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադ, Չինաստանի նախագահ Հյու Ձինթաո եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իր: «Տարվա մարդ» չի ճանաչվել նաեւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, ով Իրաքի հարցն ուսումնասիրող երկկուսակցական խմբի համանախագահներից էր: