Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել՝ «դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով» Հայաստանում երկրի դեսպանատան բացման վերաբերյալ: Նա հրամանագիր է ստորագրել նաեւ Կատարում դեսպանատան բացման, ինչպես նաեւ Սինգապուրում եւ Նիդեռլանդներում դիվանագիտական առաքելությունների վերակազմավորման վերաբերյալ: Հրամանագրերն ուժի մեջ կմտնեն 2007թ. հունվարի 1-ից: