Կանչել են Դատախազություն

22/12/2006

Վերջերս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մամուլում որոշ մեղադրանքներ էր հասցեագրել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին: Գ. Եղիազարյանի մեղադրանքները հիմնականում առնչվում էին Գ. Հակոբյանի` ԱԱԾ համակարգում նախկին գործունեության հետ: Գ. Հակոբյանը սպառնացել էր առաջիկայում Գ. Եղիազարյանի կողմից իր հասցեին հնչած զրպարտությունների առիթով դիմել Դատախազություն: Ըստ մեր տվյալների` ՀՀ Գլխավոր դատախազությունը արձագանքել է Գ. Հակոբյանի դիմումին եւ երկուշաբթի օրը Գուրգեն Եղիազարյանին պաշտոնապես հրավիրել է Դատախազություն` համապատասխան պարզաբանումներ ստանալու համար: