Վրաստանը չի վճարի

22/12/2006

«Վրաստանը չի վճարելու գազի դիմաց քաղաքական գինը, որն առաջարկում է «Գազպրոմը»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ռուսական կողմը բարձրացրեց գազի գինը եւ դա բացատրեց շուկայական սկզբունքներով, սակայն վստահեցնում եմ բոլորին, որ առաջարկվող գինը որեւէ ընդհանուր բան չունի տնտեսագիտական հաշվարկների հետ՝ դա քաղաքական գին է»,- ասել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրն «առավելագույնս պատրաստ է ձմռանը»: