ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունները կկայանան 2008 թվականի մարտի 9-ին: Այդ մասին այսօր հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Վեշնյակովը՝ ավելացնելով, որ ընտրարշավը կսկսվի դեկտեմբերի սկզբին: Սահմանադրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը վերընտրվելու իրավունք չունի: «Ֆրանսպրեսը» գրում է, որ ընտրություններից առաջ Պուտինը կհայտարարի իր նախընտրած ժառանգորդի անունը, որը «կհաղթի մեծ առավելությամբ»: