Խոստանում է հիասթափեցնել

22/12/2006

«Մինչեւ ԱԺ ընտրություններն ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու: ԼՂՀ հարցն օգտագործել նախընտրական պայքարում` համարում եմ անբարոյական: Նույնիսկ ամենից լավ առաջարկը կփորձեն վարկաբեկել, եթե այդ առաջարկը, այդ քննարկումները լինեն նախընտրական շրջանում»,- երեկ ասել է Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա, ՀՀ-ում կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են, թե բանակցային գործընթացը հնարավորություն կտա չարաշահել հարցի կարգավորման խնդիրը: Նրա խոսքերով՝ նույնիսկ կան մարդիկ, ովքեր պարզ ասում են, որ՝ «ԼՂՀ հարցում Քոչարյանը պարտադրված է լինելու գնալ զիջումների, եւ մենք դա կօգտագործենք քարոզարշավի ժամանակ: Կհիասթափեցնեմ այդ մարդկանց»,- ասել է նա: