Սաֆարովի բողոքը կքննարկվի մյուս տարի

22/12/2006

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի բողոք-հայցն ամենայն հավանականությամբ քննության կառնվի 2007թ. փետրվարի 22-ին: Հունգարիայի դատարանը հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու մեղադրանքով Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման: Սաֆարովի փաստաբանները հունվարի

15-ին մեկնելու են Հունգարիա` հանդիպելու իրենց պաշտպանյալին: Այն ժամանակ էլ հայտնի կդառնա դատական գործընթացի հստակ ժամանակացույցը: