Նոր շուկաներ` վրացական ցիտրուսի համար

16/12/2006

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի գյուղատնտեսության զարգացման համար նոր փուլ է սկսվել: Այժմ երկրի ագրոարդյունաբերական համալիրը միեւնույն հաջողությամբ պետք է աշխատի արտասահմանյան բոլոր շուկաների համար, այդ թվում՝ չինական եւ ավստրալական: Սահակաշվիլին չի բացառել ՌԴ-ի հետ համագործակցությունը, սակայն նշել է, որ «անցել են այն ժամանակները, երբ ռուսական սահմանի վրա ապրանքները պարզապես բեռնում էին մի մեքենայից մյուսը եւ էժան վաճառում էին»: Այս հայտարարությունը Սահակաշվիլին արել է ցիտրուսային մրգերի վերամշակման նոր գործարանի բացման ժամանակ: Այս պահի դրությամբ, վրացական ցիտրուսն արտահանվում է հիմնականում Հայաստան եւ Ուկրաինա: