Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը երեկվա արտահերթ նիստի ժամանակ որոշել է վերականգնել ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը: Day.az-ի փոխանցմամբ՝ ANS-ի հեռարձակումը վերականգնվելու է այսօր: Հիշեցնենք, որ ANS հեռուստաալիքը եւ ANS CM ռադիոկայանը եթերից զրկվել էին նոյեմբերի վերջին՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ:
Իսկ Հայաստանում երեկ դարձյալ որոշ ժամանակով դադարեցվել է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը: