Մտածում է

13/12/2006

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե ո՞ւմ է նա տեսնում որպես իր իրավահաջորդի, ասել է. «Ես, իհարկե, տեսնում եմ ոչ միայն մեկ, այլեւ մի քանի թեկնածուների: Չեմ կարող չմտածել այդ հարցի մասին, բայց չեմ գտնում, որ այսօր ճիշտ կլինի արտահայտվել կոնկրետ ինչ-որ թեկնածուների մասին»: Ի դեպ, ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեն, նախնական տվյալներով, ստացել է 98% «այո» ձայն: