Վիճակն՝ ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի

13/12/2006

«ՀՀ երեխաների 54 տոկոսն աղետալի վիճակում է»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Աշխարհում երեխաների դրությունը» զեկույցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Յետի հավաստմամբ, ազգային փոքրամասնություններով բնակեցված որոշ համայնքներում աղջիկների 20 տոկոսը հիմնական կրթություն չի ստանում: «Հիմնական կրթությամբ ծնողների երեխաներն ավելի շատ հնարավորություն ունեն իրենց ընդունակությունները զարգացնելու, քան նրանք, ում ծնողները թերի կրթությամբ են»,- ասել է նա: