Ըմբոստ ուսանողները

13/12/2006

Իրանցի ուսանողների մի խումբ երեկ խափանել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը Ամիր Կաբիր համալսարանում: «Մահ բռնապետին» կոչերով մի քանի ուսանողներ փորձել են կոտրել պետական հեռուստաընկերության տեսախցիկները, սակայն նախագահին աջակցող ուսանողները հարձակում են գործել ըմբոստների վրա՝ բղավելով «Մենք Ահմադինեջադի կողմից ենք»։