Հայտնի դերասան Նիկոլաս Քեյջը մտադիր է թողնել մեծ կինոն եւ իր նոր բնակավայրում՝ Բահամյան կղզիներում, զբաղվել անկախ կինոների ստեղծմամբ։ «Ինձ թվում է, ես արդեն շատ եմ նկարահանվել ֆիլմերում, եւ ցանկանում եմ ինձ փորձել այլ կերպարում։ Օրինակ՝ սցենարներ գրեմ կամ պրոդյուսերությամբ զբաղվեմ»,- ասել է Բահամյան կղզիներում անցկացվող կինոփառատոնի ժամանակ, որտեղ նա արժանացավ Շոփարդի մրցանակին։ Հիշեցնենք, որ 2007թ.-ի սկզբին էկրան դուրս կգա Քեյջի «Ուրվական ավտովազորդը» միստիկ թրիլլերը։