Լավագույն 10-յակը

13/12/2006

Ամերիկյան կինոմատոգրաֆիստների ինստիտուտը երեկ հայտնել է 2006թ. 10 լավագույն ֆիլմերի անունները։ Դրանք են՝ «Յունայթեդ 93»-ը (այն 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին է), «Նամակներ Իվոզդիմայից» (Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին), «Բաբելոն», «Երազանք աղջիկները», «Բռնված չէ՝ գող չէ», «Բորատ», «Նելսոնի կեսը», երկու կատակերգություններ՝ «Փոքրիկ միսս Երջանկությունը» եւ «Սատանան «Պրադա» է կրում», ինչպես նաեւ պինգվինների մասին պատմող «Փախիր» մուլտֆիլմը։ Ամերիկյան կինեմատոգրաֆիստների ինստիտուտի կողմից մրցանակներ կհանձնվեն 2007թ. հունվարի 12-ին։ Նշենք, որ 10 լավագույն ֆիլմերից մեկը՝ Կլինտ Իստվուդի «Նամակներ Իվոզդիմայից» կինոնկարը, էկրան կբարձրանա դեկտեմբերի 20-ին։