Հայկական ցուցահանդես Ստրասբուրգում

13/12/2006

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Ստրասբուրգի փոխքաղաքապետ, քաղաքային համայնքի նախագահ Ռոբեր Գրոսմանի հետ: Հանդիպմանը հաջորդել է Ստրասբուրգի քաղաքապետարանի սրահում «Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ Վարդան Օսկանյանը հանդես է եկել ելույթով:

Ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը, կազմակերպվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի հովանու ներքո՝ «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ֆրանս-հայկական կազմակերպության կողմից: