Քոչարյանը դժգոհ է

13/12/2006

Ռոբերտ Քոչարյանը երեկ կարծիք է հայտնել, թե «տարբեր հարկատեսակների գծով ներկայում ստացվող եկամուտները չեն համապատասխանում առկա ներուժին»: Նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Անդրանիկ Մարգարյանն ու մի շարք նախարարներ, նշվել է, որ 2007թ. նախատեսվում է եկամուտների ավելացում: Քոչարյանը պահանջել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել հարկային քաղաքականության սողանցքների վերացմանը, տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար հավասար դաշտի ապահովմանը: